Սկսեմ նրանից, որ իմ վերջին գրառումներից հետո, էջիս որոշ հետևորդներ հարցադրումներ են անում, փորձում են ճշգրտել` ու՞մ կողմնակիցն եմ, քաղաքական ո՞ր ուժին եմ հարում:
Քանի որ նման և այլ բնույթի հարցերն արդեն մի քանի շաբաթ է ողողել են ՖԲ էջս ու «Messenqer»-ս, ապա հարկ եմ համարում տալ հստակ ու տարողունակ պատասխան, հետագայում այլևս երբե՛ք նման «խնդիրներին» չանդրադառնալու հաստատակամ որոշումամբ:
Եվ այսպես`
ա) ես հայ՛ եմ, հայրենիքիս նվիրյալը` դրանից բխող բոլոր ածանցյալներով:
բ) Առաջնայինը, ինձ համար` Աստված է, Հայրենիքս և հայ Ընտանիքն իր ավանդական արժեքներով ու, ինչպես մեր նախնիներն են ասել` ադաթներով:
գ) Իմ ՈՒՂԵՑՈՒՑԸ կյանքում, մի հզոր և ուժեղ ՏՂԱ է` լուսահոգի հայրս (իսկական հայ ու հայրենասեր, ընտանիքի փարոս` բոլոր առումներով): Կյանքից հեռանալուց հետո անգամ, ինձ համար շարունակում է մնալ ընդօրինակման չափանիշ:
դ) Իմ քաղաքական առաջնորդը Վլադիմիր Պուտինն է, ում հեղինակությունն ինձ համար մրցակցությունից դուրս է:
ե) Facebook-յան իմ էջը… իմ ամրոցն է:
Ասել է` իմ տունը: Իսկ իմ տանը ոնց ուզեմ այնպես էլ կպահեմ ինձ, ինչ ուզեմ այն էլ կգրեմ:
Ինքս էլ ոչ մեկի «օջախ» չեմ խցկվում և ոչինչ չեմ պարտադրում: Առավել ևս, որ դրա բարոյական իրավունքն էլ չունեմ:
Հետևաբար, ոչ մի անկոչ «հյուր» իրավունք չունի սողոսկելու իմ «օջախ»` բաց թողնված դռնից, ու նիկոլական դիրքերից ինձ դասեր տալու, իր «ծանրակշիռ» կարծիքը պարտադրելու կամ ուղղորդելու` ում մասին ինչ մտածեմ ու ինչպես արտահայտվեմ:
Հարգելիներս, անհրաժեշտ դասերը վաղու՜ց տվել են ծնողներս:
«Ղոդուղ»-ապաշտ և «այլ»-ապաշտ տիկնայք և պարոնաք, լվացե՛ք ձեր կուռքի (կուռքերի) մարմնի որ մասն ուզում եք ու ջուրը խմեք, կերեք ինչն ուզում եք, ինչպես ռուսը կասեր` «мне до лампочки»! Բայց ինձ հանգիստ թողեք:
Իմ ամրոցում դուք անելիք չունեք:
Հեռացե՛ք (բոլոր առումներով):
Արթուր ՂԱԶԱՐՅԱՆ